Գունեղ աշուն

Աշնանային գույները փորձել ենք ընդգծել փայտե կտորների վրա, որոնք մոտալուտ ապագայում կվերածվեն կրծքազարդերի։

Աշխատանքն իրականացրել ենք Վիվալդիի «Տարվա չորս եղանակները» ստեղծագործության ունկնդրման ընթացքում։

This slideshow requires JavaScript.

 

Advertisements

Քայլք տիար Բլեյանի հետ

img_6463

Մի խումբ սովորողներով և մանկավարժներով ունեցանք հանդիպում տիար Բլեյանի հետ, որի ժամանակ կազմակերպեցինք քայլարշավ և մայր դպրոցից քայլքով ուղևորվեցինք դեպի Շարունակել կարդալ

Ընթերցանության նյութ

Անճոռնի ճուտիկը

ՀանսՔրիստիան Անդերսեն 

Քսանմեկ օր թուխսը վեր չէր կենում ձվերի վրայից: Արդեն դուրս էին եկել տասներկու բրդոտ ճուտիկ, մնում էր միայն մի կանաչավուն ձու: Հանկարծ թուխսը լսեց, որ ձվի ներսից թխթխկացնում են: Իսկույն կտուցով ձուն ջարդեց, և միջից դուրս եկավ ճուտիկը: Նա նման չէր իր եղբայրներին ու քույրերին:  Ավելի բրդոտ էր, ավելի դեղին, տոտիկները՝ կարճ-կարճ, կտուցը՝ տափակ: «Անճոռնի է», — մտածեց մայրը:

Հավն իր ճուտիկներին հավաքեց ու հպարտ-հպարտ, կրթկրթալով գնաց բակ: Բոլորն արագ-արագ վազվզում էին: Միայն վերջում դուրս եկած ճուտիկը քայլում էր ծանր ու օրորվելով: Մայրը ճուտիկներին տարավ առվի ափ՝ քուջուջ անելու: Անճոռնի ճուտիկը ջուրը տեսավ թե չէ, մեջն ընկավ: Մայր սաստիկ ճչում էր, թևերը թափահարում, դեպի ջուրը նետվում: Ճուտիկները ճվճվում էին ու դեսուդեն ընկնում, իսկ անճոռնի ճուտիկը հանգիստ լող էր տալիս ջրի երեսին:

Պառավ նանը, աղմուկը լսելով, դուրս վազեց, որ տեսնի, թե ինչ է պատահել:

Լողացող ճուտիկին տեսնելով՝ նա գոչեց.

— Վա՛յ, այս ի՞նչ եմ արել, հավի տակ բադի ձու եմ դրել:

 

Հոկտեմբերի 21, երկուշաբթի

  • 09.00-09.15 առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09.20-10.05 մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ։ 2-ական, 3-ական միավորներով հաշիվ։
  • 10.10-10.55 օտար լեզու — ռուսերեն
  • 11.05-11.50 Երաժշտական գործունեություն
  • 11.55-12.40 մայրենի — Լեզվագործունեություն` է և օ-ով սկսվող բառեր
  • 12.40-12.55 Ընդմիջում
  • 12.55-13.35 Շրջակա- Ես եմ։ Ինչպե՞ս է ստեղծվել երկիրը, տիեզերք։

Հոկտեմբերի 22, երեքշաբթի

  • 09.00-09.15 առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09.20-10.05 Ուրախ օտար լեզու — անգլերեն
  • 10.10-10.55 Ընթերցանություն
  • 11.05-11.50 Ընտրության գործունեություն
  • 11.55-12.10 Ընդմիջում
  • 12.15-13.35 լող

Հոկտեմբերի 23, չորեքշաբթի

  • 09.00-09.15 առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09.20-10.05 Տեխնոլոգիա- աշխատանք տերևներով
  • 10.10-10.55Շրջակա — Ես եմ
  •  11.05-11.50Օտար լեզու- անգլերեն
  • 11.55-12.40 մայրենի
  • 12.40-12.55 ընդմիջում
  • 12.55-13.35 Մաթեմատիկա-երկնիշ թվեր, տասնյակներ և միավորներ

Հոկտեմբերի 24, հինգշաբթի

  • 09.00-09.15 առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09.20 — 10.05 Երաժշտական գործունեություն
  • 10.10-10.55 Ուրախ մաթեմատիկա․ հաշիվ քսանից բարձր թվեր: 2-ական և 3-ական միավորներով։
  • 11.05-11.25 ընթերցանություն
  • 11.30-11.50 Ուրախ օտար լեզու-Ռուսերեն
  • 11.55-12.15 Ուրախ օտար լեզու- անգլերեն
  • 12.20-12.40 Ուրախ մաթեմատիկա՝ երկնիշ թվերի գումարում և հանում կլոր տասնյակներով
  • 12.40-12.55 Ընդմիջում
  • 12.55-13.35 Ընտրության գործունեություն

Հոկտեմբերի 25, ուրբաթ

  • 09.00-09.15 առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09.20 — 10.05 շախմատ
  • 10.10-13.00 ճամփորդություն

Աշխատանքային նախագիծ՝ 14.10-18.10

Հոկտեմբերի 14, երկուշաբթի

  • 09.00-09.15 առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09.20-10.05 մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ։ 2-ական, 3-ական միավորներով հաշիվ։
  • 10.10-10.55 օտար լեզու — ռուսերեն
  • 11.05-11.50 Երաժշտական գործունեություն
  • 11.55-12.40 մայրենի — Ընթերցանության ժամ։ Ընթերցում ենք նապաստակների մասին։
  • 12.40-12.55 Ընդմիջում
  • 12.55-13.35 Շրջակա- Ես եմ։ Ինչպե՞ս է ստեղծվել երկիրը, տիեզերք։

Շարունակել կարդալ

Ծաղիկը, որը թռչել գիտեր

47FE2ADF-4DEF-4C00-A965-993E590C865F.png

Ծաղիկ, որը թռչել գիտեր

Ծաղիկը քնած էր: Երազում նա թռչում էր: Նա բարձրացել էր ամպերից էլ վեր, հասել արևին ու աստղերին: Ներքևում Երկիրն էր` սարերով ու ջրերով, դաշտերով ու անտառներով, քաղաքներով ու գյուղերով: Ծաղիկը ճախրում էր ու վերևից նայում բոլորին:

….Եվ հանկարծ նա արթնացավ:

-Մի՞թե սա երազ էր, — մտածեց նա ու փորձեց թռչել:

Բայց ավա՜ղ ծաղիկը չէր կարող թռչել. նա ամուր կպած էր հողին:

                             Գալոյան Միկա