Հոկտեմբերիկ. Տեխնոլոգիական ստուգատես

 

img_4094Օրը՝ 25.10.2018թ

Ժամը՝ 11.00-12.30

Անցկացման վայրերը՝    Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցներ, Քոլեջի ներքին բակեր

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Տաթև Սահակյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան, Շուշան Գալոյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան

Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան

Անհրաժեշտ պարագաներ՝  ծաղկի սերմեր, թաղարներ, հող, գունավոր թղթեր, ջուր:

Նկարագրությունը՝

Նախօրոք ձևավորում ենք թաղարները:

Օրվա առաջին կեսին՝ մինչև նախաճաշը, ձևավորում ենք համապատասխան ամանները, որոնց մեջ պետք է աճեցնենք բույսերը: Ձևավորումն իրականացնում ենք գունավոր թղթերի օգնությամբ: Գունավոր թղթերը սովորողները մանրացնում են և փակցնում սպիտակ թղթին: Ստացվածը սոսնձում են մածունի ամանին: Արդյունքում զարգանում է սովորողների մանր մոտորիկան, երևակայությունը, ստեղծագործական միտքը:

Նախաճաշից հետո, արդեն ձևավորված թաղարների մեջ լցնում ենք հող, հողի մեջ դնում ենք արմատակալած բույսերն՝ ըստ սովորողների ճաշակի,  ծածկում հողով արմատները և ջրում:

Ընտրում ենք սենյակում բույսի աճի համար հարմար միջավայր և դասավորում ծաղիկները: Հետևում ենք աճի ընթացքին և խնամում բույսերը:

Արդյունքում սովորողներն ունենում են իրենց անհատական բույսերը:

Թողնել մեկնաբանություն