Խաղ-ուսուցում. Խնոցի-հարոցի նախագծի ամփոփում

img_5709Ազգային երգերը, խաղիկները, պարերը արժեքային համակարգի վերածելու և տարածելու համար 5 տարեկանների խումբը մշակել էր <<Խնոցի-հարոցի>> նախագիծը:

Նախագիծը սկսեցինք իրականացնել երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանի օգնությամբ:

Առաջին օրը նվիրեցինք խաղերգերի ուսուցմանը:

Հաջորդ օրը միասին կաթից մերեցինք մածուն: Ծանոթացանք մերման պրոցեսին: Հասկացանք, որ կաթից մածուն ստանալու համար անհրաժեշտ է նախ կաթը եռացնել, ապա հովացնել: Կաթի ջերմաստիճանը պետք է լինի այնպիսին, որ մատիկդ մեջը կծմծի: Երբ կաթը լիարժեք պատրաստ է, այդ ժամ պետք է լցնել մերանը՝ մածունը, ապա շորով ծածկել և դնել այնպիսի տեղ, որ չշարժվի և մածունը ստացվի:

Երրորդ օրը ստացանք մեր մածունը: Մածունը տեղավորեցինք սառնարանում, որպեսզի լավ պնդանա:

Չորրորդ օրն ընկանք ճանապարհ դեպի ագարակ, որպեսզի մեր մերած մածունը լցնենք խնոցու մեջ, հարենք և ստանանք անմահական թան:

Հասանք մեր նպատակին՝ խնոցին հարեցինք, թանը միջից հանեցինք:

Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s