Առավոտյան ընդհանուր պարապմունք

Օրը` 04.04

Սովորում ենք զատկական ասիկներ.

Զատիկ, Զատիկ, նավակատիկ,

Արի, նստի մեր տան մոտիկ,

Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,

Արի, խեր բեր մեր տան վրեն:

Հողմը փչեց ի հարավեն,

Ազատվեցին դաշտք ձյուներեն,

Բերկրություն է ամեն տղոց,

ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց:

 

Ակլատիզը  փետելով զատիկը շուտ չեսբերի:
Բա ոնց բերենք
Երգենք-պարենք

 

 

Տի~զտի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզբիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ թուփը կերել է:

 

Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դուանտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ուհեռացիր:

 

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

 

Երգում ենք զատկական երգեր`

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Ոտքով ծեծենք:
Ոտքով, ոտքով, ոտքով ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Ձեռքով ծեծենք:
Ձեռքով, ձեռքով, ձեռքով  ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Ծնկով  ծեծենք:
Ծնկով, ծնկով, ծնկով  ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք
Ուսով ծեծենք:
Ուսով, ուսով, ուսով ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Քթով ծեծենք,
Քթով, քթով, քթով  ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Գլխով ծեծենք,
Գլխով, գլխով, գլխով ծեծենք: 2- անգամ

 

Ճոր պար

Օր պար, ճոր պար,

Ոսկե գնդին բարեբար,

Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,

Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,

Ոսկե թախտին պար անենք,

Զատկին մենք նոր շոր կարենք,

Սա էլ մաշվի՝ նորն անենք:

 

 

Թողնել մեկնաբանություն