Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

 

This slideshow requires JavaScript.

10.09.2018թ իրականացրեցինք այցելություն <<Տիգրան Հայրապետյան>> գրադարան: Գրադարան գնալուց առաջ ծանոթացանք այն կանոններին, որոնք պետք է պահպանել գրադարանում: Գրադարանում արժանացանք ջերմ ընդունելության, սովորողները ծանոթացան գրադարանի բոլոր անկյուններին: Գրադարանավարուհին Երեխաներին բաժանեցի մեկական գրքեր, երեխաներն ուսումնասիրեցին և փորձեցին կռահել, թե ինչի՞ մասին կարող է լինել հեքիաթը: Ընթերցեցինք հեքիաթ՝ Հ. Թումանյանի <<Անհաղթ աքլորը>>, որից հետո գրադարանի կողմից ստացանք նվերներ՝ <<Կերպարվեստի>> գիրք-տետր:

Թողնել մեկնաբանություն