«Էլֆերի կախարդական դպրոցը» ներկայացման ամփոփում

Այս շաբաթ հինգ տարեկանների խումբն ունեցավ ճամփորդություն դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի տուն, դիտելու՝ <<Էլֆերի կախարդական աշխարհը>> Ամանորյա ներկայացումը։ Երեխաները մեծ ոգևորությամբ դիտեցին և իրենց մանկական անմեղությամբ հավատում էին ներկայացման մեջ ցուցադրվող յուրաքանչյուր կախարդանքի։ Ներկայացման ընթացքում համոզվեցի, որ հրաշք է ՀՐԱՇՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼԸ։ Երեխայի մեջ չպետք է կոտրել հավատը դեպի հրաշքները, երազանքների իրականացումը։

Դեկտեմբերիկ՝ համակարգչային հմտությունների ստուգատես․ Ամանորի բացիկներ

Օրը՝ 20.12.2018   Ժամը՝ 11.00-12.00 Անցկացման վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիային, Հարավային դպրոց-պարտեզներ, Քոլեջ Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Տաթև Սահակյան, Էլմիրա Մարգարյան Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան, Շուշան Գալոյան Հյուսիային դպրոցի 5 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան Հարավային դպրոցի 5 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան Քոլեջի  5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան Նպատակը՝ Ամանորյա բացիկներ ստեղծում … Շարունակել կարդալ Դեկտեմբերիկ՝ համակարգչային հմտությունների ստուգատես․ Ամանորի բացիկներ