Երաժշտական ստուգատես

img_3783-1Ստուգատեսային ամառային ճամբարի 6-րդ օր

Երաժշտական ստուգատես. հարսանեկան երգեր +հակաբացիլ Կոմիտաս

Օրը՝ 04.06.2019

Ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրը՝  Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային Հարավային դպրոց-պարտեզների, Քոլեջի ներքին բակեր

Նպատակը՝ Հակաբացիլ Կոմիտաս, հարսանեկան երգերի ներկայացում

Խնդիրները՝

  • բերանացի իմանալ ընտրված ստեղծագործությունները
  • լսել իրար, միասին երգել
  • հասկանալ երգի, խաղիկների խոսքերի իմաստը, երգելիս խաղալ, բեմադրել

Ծրագրում՝

  • «Արևների շարք»
  • «Կոտ ու կես»
  • «Փայտե ձիուկ»
  • «Հե՜յ, իմ նազան»
  • «Այլի հո՜»
  • «Զնգլիկ օրոճ»
  • «Այ, ֆոռկա»
  • «Ծառ ծաղկեցավ»

Ընթացքը

  • Սովորողները կկանգնեն շրջանաձև:
  • Երաժշտության մասնագետը կնվագի ստեղծագործության սկիզբը, և սովորողները պետք է գուշակեն՝ որ երգն է:
  • Այնուհետև մենակ, զույգով, խմբով, դասարանով կերգեն, կներկայացնեն ընտրված երաժշտական ստեղծագործությունները։

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 6 տարեկաններ, Էլմիրա Մարգարյան, Մարինե Ոսկանյան

Արևմտյան դպրոցի 6 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան, Սեդա Թևանյան

Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան, Հասմիկ Մաթևոսյան

Հարավային դպրոցի 6 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան, Մարիամ Մնացականյան

Քոլեջի 6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան, Մարինե Մկրտչյան

Թողնել մեկնաբանություն